Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Զոհի մատրիցա. tsnndatun.am

Զոհի մատրիցա. tsnndatun.am

1.  Զոհի մատրիցա

Այս մատրիցան ձևավորվում է ծննդաբերության սկսվելու պահից մինչև արգանդի վզիկի լրիվ բացվելը։ Մոտավորապես համապատասխանում է ծննդաբերության առաջին շրջանին։ Երեխան զգում է կծկանքների ճնշման ուժը,  որոշակի թթվածնային քաղց, իսկ արգանդից դուրս գալու «ելքը» փակ է։ Այդ դեպքում երեխան մասնակիորեն ինքն է կարգավորում ծննդաբերությունը մոր արյան մեջ ընկերքի միջոցով՝ սեփական հորմոնների արտամղումով։ Եթե ծանրաբեռնվածությունը երեխայի վրա չափից շատ  է, ապա թթվածնային քաղցի վտանգ կա, և նա կարող է խոչընդոտել սեփական ծննդաբերությունը, որպեսզի հասցնի կոմպեսացվել։ Իսկ մյուս կողմից մոր վախը, ծննդաբերության ահը, որը բերում է մոր սթրես-հորմոնների արտադրությանը, ինչն իր հերթին առաջացնում է ընկերքի անոթների սպազմ, պտղի թթվածնային քաղց, այդ ժամանակ զոհի մատրիցան հիվանդագին է ձևավորվում։

Երկրորդ պերինատալ բազային մատրիցան՝ կծկանքների ժամանակ ձևավորված, առաջին ընդհարման փորձն է, առաջին լուրջ սթրեսի փորձը։ Կծկանքները սկսվում են աստիճանաբար, ոչ միանգամից։ Դրանք աստիճանաբար սաստկանում են՝ և՛ մորը, և՛ փոքրիկին նախապատրաստելով գալիքին։ Կծկանքները ավելի են հաճախակիանում և ուժեղանում։ Եթե առաջին պերինատալ մատրիցայում փոքրիկը բնութագրում է «աշխարհը հրաշալի է, և ես հրաշալի եմ», ապա  հիմա դա այսպիսին է. «աշխարհը հրաշալի է, իսկ ես՝ ոչ»։ Ինչո՞ւ։ Ամեն ինչ փոխվում է, գալիս է ցավը։ Սակայն աշխարհը մնում է նույնը. փոքրիկն առաջվա նման մայրիկի մասնիկն է, նշանակում է իր հետ ինչ-որ բան այն չէ։ Նա ցավ է զգում, նրան ճնշում է ինչ-որ ուժ։ Ի՞նչ է կատարվում։ Մոր՝ իր հանդեպ ունեցած օրգանիզմի անբարյացակամությունը փոքրիկն ընդունում է որպես սեփական թերարժեքություն՝ նշանակում է ես վատն եմ։ Եթե ծննդաբերական ընթացքը բնական է, ամեն ինչ իր հունով է ընթանում, ապա այդ էտապում այն գիտակցումից, որ ինքը վատն է, որ իր հետ ինչ-որ բան այն չէ, ձևավորվում է մատրիցա, որը հիմք է հանդիսանում ինքնաքննադատության, ինքնավերլուծության։ Բայց  ամենակարևորը ձևավորվում է համբերության մատրիցա և հնարավորություն՝ դիմանալ հետագա կյանքի դժվարություններին։

Հիշի՛ր, յուրաքանչյուր րոպեն կարևոր է երեխայի համար։ Եղեք միասին,  և ամեն ինչ լավ կլինի։ Հուսով եմ, որ այդ պահին դուք կունենաք բավականաչափ գիտելիքներ, որպեսզի անցկացնեք կծկանքները ճիշտ այնպես, ինչպես ուղղորդված է բնության կողմից։

Վերջում փոքրիկ ավելացում։ Ո՞րն է տրամաբանությունը. հնարավորություն անցկացնել և վերլուծել պատճառահետևանքային փոխադարձ կապը։ Ահա, թե որտեղ է այն ձևավորվում։ Այնպես, ինչպես ծննդաբերական ընթացքը կանոնավորում է մեր օրգանիզմը , փոքրիկը բազա է պահեստավորում տրամաբանական մտածողության զարգացման համար. «Աշխարհը փոխվել է, նշանակում է ես վատն եմ, բայց չէ՞ որ ես չեմ փոխվել, նշանակում է աշխարհը ճիշտ չէ, այն ինձ տանջում է անիրավացիորեն, հետևապես, պետք է աշխարհը փոխել. ծնվել, տքնել, ճեղքել-անցնել դեպի նոր աշխարհ»։

Սկսվում են ճիգերը, դրանց հետ միասին երրորդ բազային պերինատալ մատրիցան։

2.  Պայքարի մատրիցա

Այս մատրիցան մոտավորապես  համապատասխանում է ծննդաբերության երկրորդ շրջանին։ Մատրիցան ձևավորվում է արգանդի  պարանոցի լրիվ բացումից մինչև երեխայի ծնունդը։ Այն բնութագրում է մարդու ակտիվ գործունեությունը  կյանքի որոշ հատվածներում, երբ նրա ակտիվ կամ սպասողական դիրքից ինչ-որ բան է  կախված։ Եթե մայրն ուժ գործադրելու ժամանակ իրեն ճիշտ է պահել, օգնել է երեխային, եթե երեխան զգացել է, որ պայքարի ժամանակաշրջանում ինքը մենակ չէ, ապա հետագայում նրա վարքը համապատասխան է լինում տվյալ իրավիճակին։

Երրորդ մատրիցան արգանդից պտղի «արտամղումն է», ճիգերը։ Ծննդաբերությունը համարվում է իդեալական, եթե կա մոր օրգանիզմի և երեխայի լույս աշխարհ գալու երկկողմանի համատեղ ձգտում։ Երբ երեխան գիտակցում է, որ այլ ելք չունի,  նա սկսում է պայքարել։ Սկզբում դիմադրում է, բայց հետո ինքն է արդեն «մագլցում»։ Երեխան ձեռք է բերում պայքարի փորձ։

Այստեղ ամեն ինչ պարզ է։ Փոքրիկն ընդունում է գործի անցնելու որոշում և կյանքում առաջին անգամ սկսում է չարչարվել, առաջ շարժվել ծննդաբերության ուղիներով։ Մայրիկն օգնում է նրան՝ ուժ գործադրելով։ Այդ ժամանակահատվածում ի՞նչ է ձևավորվում։ Ձևավորվում է աշխատասիրություն, համառություն, նպատակասլացություն։ Շատ կարևոր հատկություններ, հատկապես մեր դժվար ժամանակներում։ Եվ ինչպես միշտ, շատ կարևոր է, որ ամեն ինչ անցնի առանց բարդությունների։
Շարունակությունը հաջորդ հոդվածում...
 
Նանա Դանիելբեկ
մանկաբարձ-գինեկոլոգ

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ